ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ հանդիպումները շարունակվելու են. ՌԴ ԱԳՆ
Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ նոր հանդիպումների ժամանակացույցը դեռ չի կազմվել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և հավելել. «Նոր հանդիպումներ կկայանան, սակայն ժամանակացույցը դեռ չի կազմվել: Սակայն, անշուշտ, թեման ռուսական արտաքին քաղաքականության համար արդիական է, դրա համար էլ տարբեր ձևաչափերով շփումները շարունակվելու են»:
