Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել են տասնյակ չվերթեր
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 ու հետաձգվել 15 չվերթ, հայտնում է RIA Novosti-ն։ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվում է 11 չվերթ, ևս 2-ը չեղարկվել է։ «Դոմոդեդովոյում»՝ 4-ը չեղարկվել է, նույնքան էլ՝ հետաձգվել։ ՌԴ օդերևութաբանական ծառայության կայքի տվյալների համաձայն՝ Մոսկվայում ներկայումս օդի ջերմաստիճանը -5 °C է, քամու արագությունը 3 մետր/վայրկյան է:
