Պայթյուն Ստոկհոլմում. կան վիրավորներ /տեսաշար,տեսանյութ/
Ехргеѕѕеn պարբերականը հայտնում է,որ հունվարի 7-ի գիշերը Ստոկհոլմի բնակելի շենքերից մեկում ռումբի ուժգին պայթյուն է որոտացել, որի հետևանքով վնասվածքներ է ստացել մոտ 10 մարդ, աշխատում են 15 հրշեջ բրիգադներ
Կա 2 ձերբակալված։
Շենքից 100 մարդ է տարհանվել։ Ծխից ու շմոլ գազից թունավորվածներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։ Վիրավորներից մեկը պատուհանից ցատկելով կոտրել է ոտքը։
Դեպքի վայրում մասնագետները շարունակում են աշխատանքը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
