Այս պահին Շիրակի մարզի Փանիկ գյուղի Սուրբ Մարիամ եկեղեցում սկսվել է ազերի բաշիբոզուկների կողմից Արցախի պաշտանության դիրքերում սպանված, 20-ամյա Սիմոն Ճավռշյանի հոգեհանգիստը: Եղեկեցին և եկեղեցու բակը մարդաշատ է: Ողջ գյուղը, Փանիկի գյուղապետ Հրաչիկ Սալնազարյանի գլխավորությամբ, ինչպես նաև հարակից գյուղերի բնակիչներ, եկել և իրենց հարգանքի տուրքն են մատուցում 20-ամյա հերոսին: Հոգեհանգստյան արարողությանը մասնակցելու համար ժամանել են ՀՀ ՊՆ մեծ թվով բարձրաստիճան սպաներ` Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ: Ներկա էին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան զինվորականներ: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այստեղ են գտնվում քաղաքական գործիչներ Պետրոս Մակեյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը: Մեծ թիվ են կազմում նաև բարձրաստիճան զինվորականներ: Գյուղի ժողովուրդը` ահել ու ջահել, մեծ ցավ էին ապրում ու նշում էին, որ «Լավագույն տղերքը հեռանում են»: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ցավակցական խոսք հայտնելուց հետո հերոս զինվորի ծնողներին հանձնեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` «Մարտական ծառայություն» մեդալը:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը