Մինսկի դատարանն ուժի մեջ է թողել Ադրբեջանին հանձնելու մասին որոշումը
Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ է թողել Արցախ այցելած Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Լապշինին Ադրբեջանին հանձնելու մասին որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Դատական նիստն անցել է փակ ռեժիմով: Իսրայելի և Ռուսաստանի դիվանագետներին, ինչպես նաև լրագրողներին թույլ են տվել ներս մտնել միայն որոշումը կայացնելուց հետո:
