Թրամփը թույլ չի տվել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինին 221 միլիոն դոլարի փոխանցումը: Այս մասին գրում է The Times of Israel-ը՝ հղում անելով պաղեստինցի բարձրաստիճան աղբյուրին: Հիշեցնենք, որ Սպիտակ տունը լքելուց ժամեր առաջ փոխանցմանը հավանություն էր տվել նախկին նախագահ Բարաք Օբաման:
Ըստ պաղեստինցի աղբյուրի՝ 2016 թվականին ԱՄՆ-ն արդեն 250 միլիոն դոլար է փոխանցել Պաղեստինին: Կոնգրեսը հավանություն չէր տվել ևս 221 միլիոն դոլար փոխանցելուն, սակայն Օբաման ստորագրել էր որոշման տակ:
