Հարավային Կովկասի գերտերությունը

Իրադարձությունները, որոնք ընթանում են Իրանի շուրջ` պատմական կոչելն, միանշանակ անհերքելի է: Հարևան Իրանն, իսկապես, ողջ ուժով վերադառնում է միջազգային հարթակ, աշխարհաքաղաքական թատերաբեմ: Իրանի շուրջ գործընթացներին օրվա կտրվածքով հետևելը միայն միջազգային լրատվամիջոցներով, արդեն իսկ թույլ է տալիս տպավորություն կազմել, թե Հայաստանի հարևանն ինչ թափով է ներգրավել թե երկրի ներսում զարգացման աշխատանքներին, թե երկրի սահմաններից դուրս` երկրորդ երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Իրանը ստացել է նախկինում օտարերկրյա բանկերում իր սառեցված ակտիվները։ Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Բաքեր Նոուբահթը: «Միջուկային համաձայնագրի իրագործման մեկնարկից հետո իրանական այդ ակտիվները ամբողջովին սառեցվել են։ Եվ մենք այժմ կարող ենք օգտագործել դրանք»,- ասել է նա։ Խոսքն ավելի վաղ արգելափակված 100 միլիարդ դոլարի միջոցների մասին է։ Դրանց մեծ մասը կազմում են նավթի վաճառքից գոյացած միջոցները, որոնք 2012 թվականից մնացել են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի և Թուրքիայի բանկերում։ Իրանական 9 բանկ կմիանա SWIFT համաշխարհային միջբանկային ֆինանսական համակարգին: Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլա Սեյֆի խոսքով՝ երկուշաբթի առավոտյան իրանական ևս 9 բանկ կրկին կմիանա SWIFT համակարգին: Ամբողջ աշխարհի բանկերին կմիանան և միջբանկային գործողություններ կիրականացնեն Իրանի կենտրոնական բանկը, Tejarat, Melli Iran, Mellat, Sepah, Refah Kargaran, ինչպես նաև Արդյունաբերության, Արտահանման զարգացման բանկերը: Ավելի վաղ SWIFT համակարգին միացել էին Իրանի երկու պետական բանկերը և Dey, Saman, Pasargad, Parsian մասնավոր բանկերը: Ինչ վերաբերում է երկրի արտաքին քաղաքականությանը, ապա այն բավական տպավորիչ է: Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը փետրվարի 5-ին կայցելի Մեծ Բրիտանիա։ Արտգործնախարարը Լոնդոն կժամանի երկկողմ հարաբերությունների և բրիտանական իշխանությունների հետ տարածաշրջանում գործընթացների քննարկման համար։ Զարիֆը կդառնա առաջին իրանցի արտգործնախարարը, ով վերջին 12 տարում Մեծ Բրիտանիա կայցելի առաջին անգամ։ Վերջին անգամ Լոնդոն էր այցելել նախկին արտգործնախարար Քամալ Խարազին՝ 2004 թվականին։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին առաջիկա շաբաթներին Ավստրիա և Բելգիա կայցելի` ի պատասխան երկու երկրների պաշտոնական հրավերի: Նախագահի աշխատակազմի ղեկավար Մոհամմադ Նահավանդիանը մեկնաբանելով օրակարգը` նշել է, որ սպասվում է պաշտոնական անձանց այցը Իրան: Նրա խոսքով` առաջիկայում Իրան կայցելի Շվեյցարիայի նախագահը: Նա նաև հավելել է, որ Հասան Ռուհանիի` Իտալիա ու Ֆրանսիա այցերը ցույց են տալիս, որ օտարերկրյա ընկերությունները պատրաստ են աշխատել Իրանի հետ: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ուրախ է ողջունել ամերիկյան ընկերություններին, որոնք կներդնեն Իսլամական Հանրապետության տնտեսության մեջ: Ըստ Reuters-ի` նա ասել է. «Եթե ամերիկյան ընկերությունները ցանկանում են ներդրում կատարել Իրանում, զարգացնել Իրանի արդյունաբերությունը, մենք ոչ մի խնդիր չենք տեսնում, բարի գալուստ»: Ռուհանին ուշագրավ հայտարարություն է արել` նավթի գների անկման ֆոնին` նկատելով, թե նավթի ցածր գները տնտեսական հնարավորություններ են տալիս Իրանին, և հայտարարել է տնտեսության դիվերսիֆիկացման մտադրության մասին` նույնիսկ եթե նավթի գները նորից բարձրանան: «Իհարկե նավթի գնի անկումը ճնշում է մեզ վրա, սակայն դրան համատեղ մենք կարող են տեսնել նոր հնարավորություններ»,- հայտարարել է Ռուհանին` հավելելով, որ երկրի տնտեսությունը պետք է քիչ կախված լինի նավթից և զարգացնի նոր ճյուղեր, պետական եկամուտների ապահովման համար: «Նույնիսկ, եթե, նավթի գները բարձրանան, մենք մեծ հաշվով չպետք է հույս դնենք նավթի արտահանման վրա»,- ասել է նա և ավելացրել, որ Իրանի խնդիրների մեծ մասը հանդիսանում են ներքին, և պայմանավորված չեն պատժամիջոցներով: Իրանը բանակցում է չինական և եվրոպական ընկերությունների հետ արագընթաց երկաթուղու նախագծի մշակման հարցով, հայտնել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ահունդին: Նրա խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը Իրանի քաղաքամերձ շրջաններում երկաթուղիների արդիականացումն է: «Վերջերս Իտալիա և Ֆրանսիա Իրանի կառավարության ներկայացուցիչների այցի ընթացքում նրանք եվրոպացի գործընկերների հետ բանակցել են մեր երկրի երկաթուղային համակարգի վերակառուցման հարցով»,- ասել է նա: Իրանի երկաթուղային համակարգը ստեղծման պահից ի վեր (մոտ 100 տարի առաջ) գործնականում չի արդիականացվել: Ի դեպ, չնայած ԱՄՆ-Իրան հարաբերությունների ներկային` ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը երեքշաբթի ընդունեց օրինագիծ, որն ԱՄՆ նախագահին արգելում է Իրանի վրայից հանել մի քանի՝ արդեն սահմանված պատժամիջոցներ: Նախաձեռնությունը սահմանափակում է ԱՄՆ նախագահի իրավունքները՝ ֆինանսական ինստիտուտների վրայից հանելու արդեն սահմանված պատժամիջոցները: Դա վերաբերում է նաև իրանական ֆինանսական ինստիտուտներին, որոնք մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այդ սահմանափակումները հնարավոր կլինի վերացնել միայն այն բանից հետո, երբ գործադիր իշխանության ղեկավարը Կոնգրեսին կզեկուցի, որ այս կամ այն կազմակերպությունը, օրինակ՝ բանկը, այլևս աջակցություն չի ցուցաբերում «իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսին, ինչպես նաև օտարերկրյա ահաբեկչական խմբավորումներին ու անձանց, որոնք գտնվում են պատժամիջոցների ներքո՝ Իրանի զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը մասնակցելու պատճառով: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am