Եվրոպական քաղաքականությունը թևակոխում է բազմաթիվ անորոշությունների փուլ. Աշոտյան

Թուրքական ներկայիս ղեկավարության կողմից տարվող տարածաշրջանային և ներքին քաղաքականությունն անհանգստություն է պատճառում Եվրոպական Միությանը, սակայն եվրոպական լիարժեք արձագանքի փաթեթը դեռ մշակված չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ամփոփելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովի այս տարվա անդրանիկ նիստի արդյունքները:Հայաստանը այս համատեքստում մնում է տարածաշրջանի ամենականխատեսելի և հուսալի գործընկերներից մեկը:  Եվրոպայում Հայաստանից ակնկալում են որակյալ, ժողովրդավարական և ազատ ընտրությունների անցկացում: ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ է ընտվել: Այսպիսով ԵԺԿ-ն ստանձնում է  հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը: Եվրոպական քաղաքականությունը թևակոխում է բազմաթիվ անորոշությունների փուլ: Հատկապես, ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում: Եվրոպական վերնախավում դեռ ուժեղ են հակառուսական տրամադրությունները, սակայն այս հարցում նույնպես որոշակի տեղաշարժեր կարելի է կանխատեսել: Աշոտյանի գնահատմամբ` այս տարի եվրոպական քաղաքական դաշտի ապագան մեծապես կախված է լինելու երկու առաջատար պետություններում՝ Գերմանիայում և Ֆրանսիայում սպասվելիք ընտրությունների արդյունքից: Եվրոպական ոչ ավանդական քաղաքական ուժերը՝ ծայրահեղ աջերն ու ծայրահեղ ձախերը, շարունակում են քաղաքական կշիռ ունենալ, հատկապես միգրանտների և սոցիալ-տնտեսական առկա խնդիրների ֆոնին: Արևելյան գործընկերության ասոցիացված երկրներում իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ: Ուկրաինական ճգնաժամը, մոլդովական ընտրություններին սոցիալիստների հաղթանակը և սպառնացող արտահերթ ընտրությունները, Վրաստանում Սահակաշվիլիի կուսակցության տրոհումը դժվարացնում են եվրոպական քաղաքական վեկտորի լիարժեք իրագործումը այդ երկրներում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am