Մի տնից չեն, մի հալի են

Փետրվարի կեսերին նախատեսվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Ադրբեջան, սա հաղորդել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը: Սակայն այցի օրակարգին վերաբերող մանրամասներ դեռ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ այցի շրջանակում տեղի կունենա Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ: Ներկա պահին հստակեցվում են այցի մանրամասները։ Թուրքիան ու Ադրբեջանը, կարելի է ասել, հայտնվել են բավական ոչ բարենպաստ պայմաններում: Թուրքիայի` տարածաշրջանային դերն ու ազդեցությունն է նվազում, իսկ Ադրբեջանի ֆինանսատնտեսական վիճակը` նավթի գների անկման ֆոնին, մեղմ ասած, այնքան էլ հուսադրող չէ: Դա է պատճառը, որ պաշտոնական Բաքուն, երազում է, որպեսզի բարելավեն Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, քանի որ այդ հարաբերությունների շարունակական լարումը սպառնում է, նախևառաջ Ադրբեջանին, որը որևէ պահից արդեն ստիպված է լինելու ընտրություն կատարել: Իսկ Ռուսաստանի հետ լարվածություն Ալիևը չի ցանկանա: Բայց առայժմ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորման չեն հասնում, իսկ սա արդեն Ալիևին է ծանր դրության մեջ դնում: Բաքվին մնում է անվերջ կրկնել` Ադրբեջանը հույս ունի, որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները չեն ազդի տարածաշրջանի երկրների վրա: Ադրբեջանին անհանգստացնում է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, և Բաքուն հույս ունի, որ այն բացասական ազդեցություն չի ունենա տարածաշրջանի երկրների վրա, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Նրա խոսքերով` Ադրբեջանն ավելի վաղ բանակցություններ է անցկացրել երկու երկրների ԱԳ նախարարների հետ լարվածության թուլացման համար, որ այն չվնասի տարածաշրջանի երկրներին: «Մենք Թուրքիայի ռազմավարական գործընկերն ենք, ինչպես նաև սերտ հարաբերություններ եք պահում Ռուսաստանի հետ: Այդ կապակցությամբ մենք առավելագույն ջանքեր կգործադրենք հարցի լուծման համար», նշել է Մամեդյարովը: Բաքվի ընկճված վիճակն արդեն իսկ ակնհայտ է, նավթի գների նվազումը էական հարված հասցրեց այդ երկրին: Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը վատթարացրել է նավթի գնի կանխատեսումները: Գործակալության վերլուծաբաններն ակնկալում են, որ Brent ապրանքանիշի նավթի գինը միջինը կարժենա 1 բարելի դիմաց 40 դոլար, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: Այնուհետ «սև ոսկու» գինը կսկսի բարձրանալ, սակայն անգամ 2018-ին չի գերազանցի 1 բարելի դիմաց 50 դոլարը: «Brent ապրանքանիշի ու այլ ապրանքանիշների նավթի գնանկումից հետո 2014-ին ոլորտը գտնվում է ծախսերի նվազման վիճակում: 2015թ. նավթի գնանկումը միջինը 52%-ով, չի համապատասխանի ծախսերի նվազմանը ողջ տարվա ընթացքում»,- ենթադրում են գործակալության փորձագետները: Այլ վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գները կարող են բարձրանալ մինչև 250 դոլարի՝ 1 բարելի դիմաց, եթե Սաուդյան Արաբիայի ու Իրանի կոնֆլիկտը վերածվի «թեժ» պատերազմի: Իսկ ըստ ադրբեջանական Թրենդ գործակալության` 2016թ. հունվարին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են 618.2 միլիոն դոլարով (12.3 տոկոսով)՝ մինչև 4 միլիարդ 398.5 միլիոն դոլար։ Այդ մասին վկայում են բանկի կայքում ներկայացված վիճակագրական տվյալները։ Դրանց համաձայն՝ վերջին մեկ տարում Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են 9 միլիարդ 359.8 միլիոն դոլարով (68 տոկոս)։ Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստների կրճատում նկատվել է 2014թ. հուլիսից։ Եթե սկզբնական շրջանում այն ընթանում էր դանդաղ տեմպերով (20-50 միլիոն դոլարի սահմաններում), ապա 2014թ. դեկտեմբերից սկսած այն կտրուկ թափ է հավաքել։ Արժութային պահուստների կրճատումը կապված է, մասնավորապես արժույթի շուկայում Կենտրոնական բանկի իրականացրած միջամտության հետ, որի նպատակն է դոլարի հանդեպ մանաթի փոխարժեքը կայուն մակարդակի վրա պահպանելը։ Շարունակվում են ի հայտ գալ տեղեկություններ, թե Ալիևն որ կառույցներից է աջակցություն խնդրել: Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի բացահայտման հետաքննական կենտրոնից (OCCRP) Թոմ Քինգը և Մարինա Բաուդերը նամակ են գրել The Financial Times թերթում՝ «Ադրբեջանի ֆեոդալ էլիտան օգնություն է փնտրում արևմտյան հարկատուների շրջանում» վերնագրով։ Նրանք հիշեցնում են The Financial Times-ի լրագրողների հրապարակած նյութն այն մասին, որ Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը պատրաստվում են աջակցություն տրամադրել Ադրբեջանի տնտեսությանը, որը ցնցումներ է գրանցում նավթի նվազող գների պատճառով։ ԱՄՀ-ի թիմն այժմ «փաստեր հայտնաբերելու» առաքելություն է իրականացնում՝ Ադրբեջանի կառավարության խնդրանքով։ Տարիներ շարունակ կենտրոնի և այլ վայրերից հետաքննող լրագրողները հետևել են, թե ինչպես է Ադրբեջանի առաջին ընտանիքը և իրենց օգնականներն իշխում բիզնես վարելու ոչ թափանցիկ մեթոդներով և բռնակալ իշխանության չարաշահումներով։ Հեղինակները հիշեցնում են WikiLeaks-ում հայտնված Stratfor հետախուզական ընկերության հաղորդագրություններից մեկը, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանը ղեկավարվում է միջնադարյան ֆեոդալական համակարգի նման։ Նավթի ցածր գները սպառնալիք են այս «հարմարավետությանը» և հասարակության կողմից բողոքի ալիք են առաջացրել։ Հեղինակները հիշեցնում են ճնշված հասարակության դեմ իշխանությունների թշնամությունը, ինչպես նաև յոթ տարվա ազատազրկման դատապարտված լրագրող Խադիջա Իսմայիլովայի և 100 այլ բանտարկված լրագրողների և ակտիվիստների մասին։ Արևմտյան հարկատուները պետք է ցնցված լինեն, որ նրանց խնդրում են կարգավորել միջնադարյան էլիտայի խնդիրները: Երկրին տրամադրվող ֆինանսական օժանդակությունը հայտնվելու է համակարգային կոռուպցիայի ցանցի մեջ։ ԱՄՀ-ն և Համաշխարհային բանկը չպետք է գումարների հոսք ապահովեն՝ այս անգամ արևմտյան հարկատուներից, դեպի հարուստ ավտոկրատիայի դրամարկղը: Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am