Թուրքիան կողմ է Թրամփի առաջարկին
Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Հուսեին Մյուֆթուօղլուն ասել է,որ Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը՝ անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում, սակայն կսպասի այդ գաղափարի գործնական իրականացմանը: «Մենք ի սկզբանե հանդես ենք եկել նման գոտիների ստեղծման օգտին, որտեղ կարող էին գալ հազարավոր սիրիացիներ։ Սակայն հիմա մենք կսպասենք հետագա գործնական քայլերի Թրամփի նախաձեռնության վերաբերյալ։ Նայենք, թե ինչպիսին կլինեն նրա հետագա հրամանները և այդ ժամանակ էլ կզբաղվենք գնահատականով»,- ասել է նա։
