Երաժիշտները նպաստել են Արոնյանի փայլուն հաղթանակին Ֆիլհարմոնիայում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Ստիլ» սուպերմրցաշարի 10-րդ տուրում հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը փայլուն հաղթանակ է տոնել՝ սպիտակ ֆիգուրներով պարտության մատնելով հունգարացի Ռիխարդ Ռապորտին: «Անշուշտ, հրաշալի է խաղալ Հարլեմի ֆիլհարմոնիկ համերգասրահում: Հաճելի է հաղթանակ տոնել մի համերգասրահում, որտեղ նվագել են մեծագույն երաժիշտները: Հուսով եմ, որ ապագայում էլ նման հնարավորություն կունենամ, թեպետ արդեն փորձ ունեի և խաղացել եմ Երևանի Օպերայում»,- ասել է Արոնյանը: Մրցամարտը տեղի է ունեցել հայտնի «Հերլեմ» ֆիլհարմոնիկի դահլիճում: Շախմատի որոշ մասնագետներ երեկ կարծիք էին հայտնել, որ Արոնյանին, ով դասական երաժշտության սիրահար է, գեղեցիկ ոճով հաղթանակի հասնելուն նպաստել են հանրահայտ երաժիշտների երբեմնի ներկայությունը Ֆիլհարմոնիայի դահլիճում: