Ջոն Հեֆերնը պաշտոն է ստացել
Ջոն Հեֆերնը կնշանակվի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքից։ Այդ պաշտոնում Ջոն Հեֆերնը կփոխարինի Վիկտորյա Նուլանդին: Ջոն Հեֆերնը 2011-2014թթ. եղել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան:
