ԱՄՆ նախկին պետքարտուղարը ի նշան բողոքի իսլամ կընդունի
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը հայտարարել է, որ պատրաստ է իսլամ ընդունել: Նա մտադիր է նման քայլի գնալ՝ ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունների դեմ, ով պատրաստվում է դադարեցնել Սիրիայից փախստականների ընդունումն ու ամերիկյան վիզաների տրամադրումը մուսուլմանական երկրներից ժամանողների համար։ «Ինձ մեծացրել են կաթոլիկ հավատքով, այնուհետև ես անցել եմ բողոքականության, իսկ ավելի ուշ պարզել, որ իմ հարազատները հրեա են եղել։ Այժմ ես պատրաստ եմ դառնալ մուսուլման՝ ի նշան զորակցության», - գրել է Օլբրայթը Twitter-ում։
