Կարեն Անդրեասյան . Օհանյանը չի կարող լինել ընդդիմադիր առաջնորդ

Հարցազրույց նախկին օմբուդսմեն, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանի հետ -Դուք դեմ եք, որ Սեյրան Օհանյանը ղեկավարի ձեր դաշինքը։ Ինչո՞ւ։ -Իմ կարծիքը հետեւյալն է՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնք չեն անցել քաղաքական քավարանով, չեն կարող դառնալ ընդդիմադիր, առավել եւս չեն կարող լինել իշխանափոխության նկրտումներ ունեցող շարժման առաջնորդ: -Վարդան Օսկանյանը եւս նախկին պաշտոնյա է, ինչպե՞ս եղավ, որ կանգնեցիք նրա կողքին, մտաք նրա հիմնադրած կուսակցության շարքերը, այն դեպքում, երբ Օսկանյանն էլ իրավական քավարանով չի անցել, ավելին՝ շատ քաղաքական գործիչներ նրան համարում են մարտի 1-ի պատասխանատու ու հայտարարում՝ Օսկանյանի հետ ճանապարհ չունեն անցնելու: -Կանգնեցի պարոն Օսկանյանի կողքին, որովհետեւ նա ութ տարի անցել է քաղաքական քավարանով, նա ութ տարի եղել է սկզբունքային ընդդիմադիր քաղաքական գործիչ: Իսկ իրավական քավարանով՝ իմ խորին համոզմամբ, ընդհանրապես չունի անցնելու խնդիր: Ինչո՞ւ, որովհետեւ նույնիսկ նրա ամենամեծ թշնամիները՝ իշխանությունում եւ այլուր, չեն կարողանում բերել թեկուզ մեկ փոքր կասկած նրա՝ մարտի 1-ի պատասխանատուն լինելու եւ կոռումպացվածության վերաբերյալ: Հետեւաբար Վարդան Օսկանյանի դեպքում իրավական քավարանի մասին խոսք լինել չէր կարող։ Իսկ քաղաքական քավարանով, ինչպես ասացի, նա ութ տարի առաջ է անցել: Ես չեմ պատրաստվում լինել ո՛չ օհանյանական, ո՛չ էլ հակաօհանյանական, մարդը կարող է իր պաշտոնավարած շրջանում ունենալ շատ արժանիքներ, բայց, միեւնույն է, եթե նա չի անցել քաղաքական քավարանով, չի կարող ընդունելի լինել ընդդիմադիր դաշտում: -Ձեր անհամաձայնությունը հայտնելով Սեյրան Օհանյանի անձի առնչությամբ, ո՞ւմ եք տեսնում դաշինքի ղեկավարի դերում: Գուցե նաեւ առհասարակ դե՞մ եք, որ «Համախմբումը» ընտրություններին մասնակցի դաշինքային ձեւաչափով: -Երբեք դեմ չեմ եղել դաշինքների կազմմանը, բայց դրա հետ մեկտեղ կողմ եմ, որ դաշինքներում գերակա դիրք ունենան ամենամաքուր հետագիծ ունեցող մարդիկ: Այդ մարդկանց շարքում կարող եմ առաջարկել Զարուհի Փոստանջյանին, Արմեն Մարտիրոսյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Ալեք Ենիգոմշյանին, այդ թվում՝ նաեւ Վարդան Օսկանյանին: Թող այս մարդկանցից ընտրվեր, նաեւ իմ քվեարկությամբ, դաշինքի առաջնորդը: Իսկ երբ արդեն իսկ կա որոշում, ու այն՝ կոնկրետ մարդու տեսքով, պետք է փաթաթվի նաեւ ինձ, ես իրավունք ունեմ հայտնելու իմ դիրքորոշումը՝ լինել դեմ կամ կողմ: Հետեւաբար ես հայտնեցի իմ կարծիքը՝ դեմ լինելով Սեյրան Օհանյանի տարբերակին: -Թվեցիք մարդկանց անուններ, որոնք դեռ ամիսներ առաջ են հայտարարել, թե չեն մասնակցելու ընտրություններին ու նախընտրում են հեղափոխական ճանապարհը: «Համախմբումը» նրանց հետ բանակցե՞լ է նախընտրական համագործակցության շուրջ: -Նրանցից ոմանց հետ, այո, եղել են քննարկումներ։ Խոսքս, մասնավորաբար, «Ժառանգության» անդամների մասին է, իրենք էլ երկկողմ հանդիպման մասին չեն թաքցրել: «Համախմբումը» ունեցել է որոշակի քաղաքական համակրանք, օրինակ, Ալեք Ենիգոմշյանի հանդեպ, որի հետ մեր վարչության առանձին անդամներ հանդիպումներ են անցկացրել: Այնպես որ, քննարկումներ եղել են, այլ հարց է, թե ո՞ւր կարող է հասնել, կամ ինչպիսի՞ արդյունք այն կարող է ունենալ: Գիտեք, նախ պետք է մենք ճիշտ կողմնորոշվենք մեր գործընկերների ընտրության հարցում, ու դրանից հետո կա՛մ հնարավոր կլինի իրենց համոզել գալ, միանալ մեզ ու ընտրությունների միջոցով ժողովրդին տանել իշխանափոխության, կա՛մ իրենք կարող են մեզ համոզել՝ գնալ հեղափոխական ձեւաչափով: Ի դեպ, ասեմ, որ ես սկսում եմ ավելի հակվել հեղափոխականին: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am