ԿԸՀ. Հայտարարվում է ընտրողների գրանցումն իրականացնող մասնագետների դիմումների ընդունում

ԿԸՀ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ քվեարկության օրն ընտրողների գրանցումն իրականացվելու է տեխնիկական սարքավորումների միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեխնիկական սարքավորումների սպասարկումն ապահովելու նպատակով պայմանագրային հիմունքներով ընդգրկվելու են մասնագետներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում: Դիմումները ներկայացվում են միայն առցանց` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում, համապատասխան հղումով տեղադրված դիմումի էլեկտրոնային ձևաթուղթը լրացնելու միջոցով 2017թ. հունվարի 27-ից ժամը՝ 9:00-ից մինչև 2017 թ. փետրվարի 5-ը` ժամը 18:00-ն:
Դիմել կարող են 18 տարին լրացած հայերենին տիրապետող անձինք: Դիմում կարող են ներկայացնել նաև հանրային ծառայողները:
Այն դիմումները, որոնք լրացված կլինեն թերի, տառասխալներով կամ կպարունակեն դիմողի անձը հաստատող փաստաթղթի սխալ լրացված տվյալներ կամ չեն պարունակի էլեկտրոնային փոստի հասցե, չեն գրանցվի համակարգում: Դիմումը համակարգում չգրանցվելու դեպքում, նույն անձի կողմից կարող է դիմումը լրացվել ոչ ավելի, քան ևս մեկ անգամ:Դիմումը համարվում է գրանցված համակարգի կողմից գրանցման կոդի տրամադրման պահից:
Տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ընտրության, դիմումների ներկայացման, ուսուցման և մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների ստուգման կարգը սահմանված  է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2017 թ. հունվարի 11-ի N 5-Ն որոշմամբ:
Քվեարկության օրը տեխնիկական սարքավորումը սպասարկելուց հրաժարվելու, իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում այդ անձի նկատմամբ որպես վարչական պատասխանատվության միջոց կիրառվում է Վարչական իրավախատումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 40.13-րդ հոդվածով սահմանված տուգանքը՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+374 10) 563129:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի գործառույթն իրականացնող անձանց դիմումների ընդունում:

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am