«Եթե իշխանության խոսքերը Գյուլնազ տատի հեքիաթների շարքից չեն, այլ իրականության հետ 0,0001 տոկոս առնչություն ունեն ապա Զարուհի Փոստանջյանին իրենք կընտրեն մարդու իրավունքների պաշտպան»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացված թեկնածուներին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը ընդգծեց, որ ներկայացված մյուս թեկնածուների համեմատ Զարուհի Փոստանջյանն է, որ զբաղվել է իրավապաշտպան գործնեությամբ:
Անդրադառնալով ԲՀԿ կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե Զարուհի Փոստանջյանը ունի կոնկրետ հայացքներ և չի կարող օբյեկտիվ լինել, Արմեն Մարտիրոսյանը նկատեց.«Զարուհի Փոստանջյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամենաօբյեկտիվը կարող է լինել, որովհետև իր գործնեությունը ամբողջությամբ դրան է նվիրված: Կուսակցական կողմնորոշման խնդիր չունի բացարձակ: Ամենաազատ կուսակցական կարգապահությամբ է աչքի ընկնում և հասարակության կողմից ճանաչված ու վստահելի մարդ է: Հենց այս հատկանիշներով պետք է օժտված լինի Մարդու իրավունքների պաշտպանը»:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը ընդգծում է, որ ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի թեկնածուները զուրկ են ՄԻՊ պաշտոնին հավակնելու հատկանիշներից:
«ՀՀԿ թեկնածուն փոխնախարար է և զբաղվել է կառավարման համակարգով: Շատերը նրան չեն ճանաչում, իսկ Զարուհի Փոստանջյանի գործնեությունը բոլորին է հայտնի և ակնհայտ է, որ այդ պաշտոնում ամենահամապատասխանը Զարուհի Փոստանջյանն է»,-նշեց քաղաքական գործիչը:
Մարտիրոսյանը հավաստում է, որ շատ պաշտոններ Հայաստանում նշանակվում են Կրեմլի անմիջական միջամտությամբ, բայց ՄԻՊ պաշտոնը բացառություն է:
«Մարդու իրավունքների պաշտպանինը մի փոքր այլ է, քանի որ նա հիմնականում եվրոպական գործընկերների հետ է աշխատում և որոշակիորեն պետք է ընդունելի լինի եվրոպական կառույցների համար»,-նշեց Մարտիրոսյանը և հավելեց, որ եթե Փոստանջյանին չընտրեն`իրենց ասածը կընկալվի որպես հերթական լոլոներ:
Հարցին, թե ինչո՞ւ չշփվեց Արման Թաթոյանը լրագրողների հետ` Մարտիրոսյանը պատասխանեց.«Օրենքում գրված չէ, որ նա շփվի լրագրողների հետ կամ լրագրողների հարցերին պատասխանի, բայց օրենքում գրված է, որ նա պետք է մարդու իրավունքների ոլորտում աշխատանք կատարած լինի: Արդարադատության նախարարությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ չէ, այլ ինչպես ասել է Զարուհին` իշխանության պաշտպանության ոլորտ է: Նշեմ նաև, որ ինքը պարտադիր պետք է հասարակության կողմից ճանաչված լինի: Ես հղում եմ անում օրենքի տառին: Իսկ լրագրողների հետ զրույցի մասով ասեմ, որ մարդ է գուցե դեռ չի տիրապետում լրագրողների հետ շփման մեթոդոլոգիային»:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել: Այս պահին այդ պաշտոնի համար առաջադրվել են երեք թեկնածուներ:
Լուսինե Ղազարյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը