ՌԴ-ի առաջարկը.Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծել
Interfax-ը՝ վկայկոչելով ընդդիմության իր աղբյուրին հայտնում է,որ Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմը Աստանայում բանակցությունների ժամանակ փոխանցել է զինված ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն և դրա կազմում քրդական ինքնավարություն առանձնացնել։ «Սիրիան ունիտար պետություն կմնա, սակայն երկրի տարածում առաջարկվում է ստեղծել քրդական ինքնավարություն:Փաստաթուղթն ամրագրում է Սիրիայի մյուս շրջանների՝ իրենց լեզուն որպես հիմնական տարածաշրջանային լեզու ընտրելու իրավունքը։ Նախագծի համաձայն՝ նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով առանց վերնըտրվելու իրավունքի»,-ասել է գործակալության զրուցակիցը։
