Նուլանդը կլքի պաշտոնը
RussiaToday-ը՝ հղում անելով Associated Press-ին փոխանցում է ,որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը լքում է պետքարտուղարությունը: Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շաբաթն իր պաշտոնը լքել է նաև ԱՄՆ պետքարտուղարի դիվանագիտական անվտանգության հարցերով օգնական Գրեգորի Սթարրը: Պաշտոնաթող է եղել նաև պետքարտուղարի օգնական Պատրիկ Քենեդին:
