Մարտիրոսյան. Բացի Հովիկ Աբրահամյանից, «Ժառանգությունը» բոլորի հետ բանակցում է
«Ժառանգություն» կուսակցությունն այդպես էլ չի որոշել՝ ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Ոչ, ոչ, ոչ» այսպես է արձագանքել այդ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին՝ արդեն հստակեցրե՞լ եք՝ ում հետ եք մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մարտիրոսյանը միաժամանակ դժվարացել է ասել՝ երբ կկայացնեն իրենց որոշումը: Իսկ թե որ ուժերի հետ են իրենք բանակցություններ վարում, կուսակցության փոխնախագահը նշել է. «Բոլորի հետ, բացի Հովիկ Աբրահամյանից»: Մարտիրոսյանը նաև կարծիք է հայտնել, որ Հ. Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալուց որևէ մեկին չի միանա: «Որևէ դաշինք չի ուզի այդպիսի խորը հարված վերցնել իր վրա», - ասել է նա:
