Հովիկ Աբրահամյանը լսո՞ւմ է, թե՞ չէ, PR-ը ճիշտ չի արվում

Երկու օր է ԱԺ-ում բուռն կրքեր են բորբոքվում վարկային ծրագրերի քննարկման ընթացքում: Երեւանի որոշ ճանապարհների բարեկարգման համար վարկային համաձայնագրի ընդունումից հետո խորհրդարանն անցավ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված` ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված` կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին: Նախագծով նախատեսվում է վերցնել 40 միլիոն դոլար վարկ: Խորհրդարանի վերաբերմունքը ոչ միանշանակ է այս հարցում, հատկապես, ընդդիմադիրները նույնպես միակարծիք չեն: Միքայել Մելքումյանը , օրինակ, ողջունում է նախագիծը: Նա կարծիք հայտնեց, որ վարկերն ինքնանպատակ չեն վերցվում, և հիշեցրեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել բյուջեի նախագծին, որովհետև կառավարության վիճակը ծանր է օբյեկտիվ պատճառներով:«Հենց հիմա ես առաջարկում եմ, չգիտեմ` Հովիկ Աբրահամյանը հիմա լսո՞ւմ է, թե՞ չէ, բայց ես առաջարկում եմ, որ կառավարությունը անցնի օպերատիվ կառավարման՝ վարկերի ու ծախսերի առումով»,- ասաց պատգամավորը:Նա խորհուրդ տվեց, որ վարկ ներկայացնելիս կառավարության անդամները նաև քաղաքական ելույթներ ունենան, որ ժողովուրդը հասկանա, որ վարկերը նպատակային են: «Այո, կառավարության PR-ը, տնտեսական բարեփոխումների առումով, բավարար չէ, որ վստահություն ներշնչեն ժողովրդին»,- ասաց Մելքումյանը: Թևան Պողոսյանն էլ որոշեց իր ելույթը բաժանել երկու մասի. «Առաջինը` ներկայացման խնդիրը. շատ հարցեր եղան քարտեզների, հաշվարկների, թվերի, նախկինում նորոգված, չնորոգվածների մասին: Լավ կլինի, որ Ձեր օգնականներին հորդորեք հետևել այս ելույթներին, կամ միգուցե հենց Դուք կլինենք նա, ով նոր մոտեցմամբ կբերի վարկային պատմություններն այստեղ»,- ասաց Պողոսյանը` դիմելով տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:Երկրորդ հարցը վստահությանն է վերաբերում: <<Վստահությունը կորցնում են մեկ անգամ: Երկար տարիներ փորձում են վերականգնել, չի ստացվում: Մենք ունենք գաղափար, որ ճանապարհները վատ են, մենք դրան իսկապես հավատում ենք. այն, որ ճանապարհները վատն են, այստեղ այլ կարծիք չկա: Այն, որ ստանում ենք վարկեր, դրան էլ որևէ մեկը չի կասկածում. միջազգային կազմակերպությունները փորձում են օգնել, բայց միայն վստահում են մի բանի` առաջնորդվելով իրենց սեփական շահերով»,- ընդգծեց պատգամավորը:Նա համոզված է, որ ոչ ոք ուրիշի սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս, դրա համար հարց է առաջանում` վարկ վերցնելը լա՞վ է, թե՞ ավելի լավ է վարկ տվող լինել: Իսկ Հրանտ Բագրատյանի համար որեւէ փաստարկ համոզիչ չէ.«Որքա՞ն եք նպատակահարմար համարում, որ արտաքին պարտքի հաշվին կատարվեն ճանապարհների վերանորոգման աշխատանքներ: Ընդհանրապես միջգյուղական ճանապարհները քանի՞ տարին մեկ պետք է վերանորոգվեն»: Նիկոլ Փաշինյանն էլ հարցրեց,«Ամենաբարձր մակարդակներով խոսվել է «ատկատների» մասին, բա մենք մի հատ չիմանա՞նք էս 7 ճանապարհների վրա վերջին անգամ պետությունը ե՞րբ է փող դրել՝ հիմնանորոգում իրականացնելու համար: Եթե, օրինակ, պարզվի, որ 5 տարի առաջ այդտեղ մեծ գումարներ են դրվել, կստացվի, որ այս նոր վարկով մենք հանցանշաններն ենք վերացնում, որովհետեւ այնտեղ ատկատներ են եղել»: Նիկոլ Փաշինյանը նաեւ նկատեց, որ 40 մլն վարկից 11 մլն-ն է հիմա օգտագործվելու, մնացածը ծրագրով նախատեսվում է իրականացնել 2017-ի նախընտրական շրջանում ու հնարավոր է ծառայեցվեն քարոզչության նպատակներով. «Ինչո՞ւ պիտի մեր ժողովուրդը, պետությունը, օրինակ, 30-40 մլն վարկ վերցնի՝ ՀՀԿ-ի նախընտրական կարիքների համար»: Հեղինե Բիշարյանն էլ իր անհանգստությունը հայտնեց ՀՀ արտաքին պարտքի առումով. «Հնարավոր չէ պատկերացնել թե մի քանի տարի հետո ինչպես է մարվելու պարտքը, որը օր օրի տարբեր վարկային ծրագրով ավելացվում է: Մեզ համար հասկանալի դարձավ, որ մայրաքաղաքի մայրուղի ճանապարհների վերանորոգման համար վարակային բեռ են ավելացնում ՝ 112 միլիոն դոլար չափով, ինչը դժվար կացության մեջ է գցելու մեզ: Եթե մենք ուշադրություն դարձնենք արտաքին պարտքին ու եթե սահմանը նման կերպ ընդլայնվի՝տարբեր վարկային ծրագրերով, ապա 7-ից 8 միլիարդի կհասնի ՀՀ արտաքին պարտքը: Ես չգիտեմ, թե որտեղից ենք վերադարձնելու այս պարտքը»: Հեղինե Բիշարյանը պնդեց, որ ճանապարհաշինության ոլորտում գումարներ են լվացվում. «Մի քիչ քիչ կերեք, գործ արեք: Բա չասե՞մ դա, լավ եմ անում, ասում: Ի, այ քեզ բան: Պատռվում է բերաններդ, էնքան ասում եք՝ համաչափ զարգացում համայնքների բոլորիդ նախընտրական ծրագրերում, սակայն գործ անելու ժամանակ լափում եք: Ինչո՞ւ եք բոլոր տենդերները տալիս օֆշորում գրանցվածներին: Ամոթ է էլի, հայրենասեր եք էլի, էդ եք դուք: Հայրենասերը դո՞ւք եք, թե՞ այն մարդկանցից, որ չանգռելով փորձում են օրվա հաց հայթայթել»: Հեղինե Բիշարյանի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լուռ ժպտաց: Նրա լռությունը կարճ տեւեց: Այնուամենայնիվ, նա արձագանքեց, երբ Հեղինե Բիշարյանը, իր տեղը զբաղեցնելիս, բարձրաձայն սկսեց վիճել ՀՀԿ պատգամավորներից ոմանց հետ: «Տիկին Բիշարյան, լռություն, ոչ մի պատգամավորի ասածը բացարձակ ճշմարտություն չէ»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը: Անի Սահակյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am