Հակաահաբեկչական գործողության Բրյուսելում.կան ձերբակալվածներ
Reuters գործակալությունը հայտնում է,որ Բելգիայի ոստիկանությունը յոթ մարդու է ձերբակալել Բրյուսելում հակաահաբեկչական գործողության շրջանակում տեղի ունեցած հարցաքննության համար, գործողությունը կապված է Սիրիայից Բելգիա հնարավոր գրոհայինների վերադարձի հետաքննության հետ: Ոստիկանությունը խուզարկության ընթացքում ձերբակալվածների մոտ չի հայտնաբերել ո՛չ զենք, ո՛չ պայթուցիկ: Գործողությունն անց է կացվել Բրյուսելում ինը կետերում և կապված չէ Բրյուսելում և Փարիզում ահաբեկչությունների հետաքննության հետ:
