Պայթյուն Ստամբուլում
NTV-ն հայտնում է,որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում երևանյան ժամանակով 18:00-ին պայթյուն է տեղի ունեցել պլաստիկի վերամշակման գործարանում: Տուժածներ կան: Պայթյունը հանգեցրել է խոշոր հրդեհի բռնկմանը, որը տարածվել է շուրջ 3000 քառ. մետր տարածությամբ: Վիրավորվել են գործարանի 4 աշխատակիցները: Հաղորդվում է, որ ներկա պահին փրկարարները կրակի մարման աշխատանքներ են իրականացնում:
