Որքան բարձր է ժողովրդի կրթական մակարդակը, այնքան մեծ է հեղափոխության վտանգը․ ժիրինովսկի
ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում ելույթի ժամանակ հայտարարել է, որ կրթությունը շատ կարևոր է, բայց որքան բարձր է ժողովրդի կրթական մակարդակը, այնքան մեծ է հեղափոխության հավանականությունը։ «Մեծացող սերունդն ավելի կրթված է, քան մենք... կրթված մարդիկ իրենց հերթին ավելի շատ ազատություն կպահանջեն»,- ասել է պատգամավորը: Ըստ նրա՝ բարձր կրթություն ստացած մարդիկ «սև աշխատանք» չեն կատարի, իշխանությունները ստպված կլինեն հրավիրել ավելի շատ թվով ներգաղթյալների, ինչն էլ կհանգեցնի հանցագործության աճի:
