Ծառայությունից ազատվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատարը
Ադրբեջանական haqqin.az պորտալը հայտնում է, որ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ռազմական ծառայության մասին» դրույթի հիման վրա ծառայությունից ազատել է ռազմածովային ուժերի հրամանատարի պարտականությունները կատարող, 1-ին կարգի կապիտան, 57-ամյա Հիջրան Ռուստամզադեին։ Գործող ռազմական ծառայության վերջնաժամկետը գնդապետների և նրանց հասարեցված սպաների տարիքի համար 53-ն է։
