Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել։
«Նրա առողջական վիճակը լավ է, բուժզզնում անցնում է պարբերաբար: Դեռ չի դադարեցրել»,-Հայելի.am- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը :
Ղլեչյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներում կան 13 հացադուլավորներ, որոնք հիմնականում քրեական գործերով են:
Սուրենյանցը պնդում է, որ իր նկատմամբ գործել են ապօրինի և արդարադատություն է պահանջում։
Նշենք, որ Սուրենյանցին կալանավորել են դեկտեմբերի 22-ին, հենց դատարանի դահլիճից։ Նա մեկ միլիոն դրամ գրավ էր մուծել, որպեսզի ազատ արձակվի, սակայն Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հաշվի չի առել այն։
Սուրեն Սուրենյանցը բողոքարկել է կալանքը որպես խափանման միջոց գրավով փոխելու մասին վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը մեղավոր է ճանաչվել զգալի չափերով հափշտակություն կատարելու մեջ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության՝ իր հանցավոր մտադրությունն իրականացնելու համար օգտագործելով ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ազատամարտիկների հատկացվող բնակարաններ ձեռք բերելու հարմար առիթը` գործընթացն արագացնելու ուղղությամբ սուտ խոստումներ է տվել Անուշ Աղաջանյանին եւ վերջինիս վստահություն չարաշահելու եղանակով վերջինիս վերցրել է 30.000 ՀՀ դրամ և 454.286 ՀՀ դրամին համարժեք 1.100 ԱՄՆ դոլար գումար եւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չկատարելով` խաբեությամբ հափշտակել է զգալի չափերի` 484.286 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, Սուրենյանցը բժշկական փաստաթղթեր ձևակերպելու եւ Ազգանուշ Մուշեղյանի եղբորը ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակը` այդ ուղղությամբ սուտ խոստումներ է տվել նրան եւ վստահությունը չարաշահելու եղանակով նրանից վերցրել է 400.000 եւ 800.000 ՀՀ դրամ գումար: Նա նաեւ ԱՄՆ դասընթացների ուղարկելու գործընթացը կազմակերպելու շուրջ սուտ խոստումներ է տվել երկու անձանց եւ նրանցից վերցրել է 500 եւ 400 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Աստղիկ Ավագյան
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը