Հայաստանը ենթարկվում է Ռուսաստանին. 5 հարցադրում դաշնակներին

«Ես կարծում եմ, որ քաղաքական կոալիցիաները պետք է ձևավորվեն ընդհանուր քաղաքական շահերի, ընդհանուր քաղաքական ծրագրերի, ընդհանուր գաղափարախոսության, ընդհանուր նպատակների հիման վրա: Ես կարծում եմ, որ սոցիալիստական ուղղվածությամբ դաշնակցություն կուսակցությունը և հանրապետական ազատական կուսակցությունը, որոնք սոցինտեռնում, Եվրոպայում մրցակից և հակադարձ շահերով ինտերնացիոնալներ են, պետք է մրցակցեին: Այսինքն՝ դաշնակցությունը պետք է գար փախարինելու հանրապետական կուսակցությանը իշխանությունում: Նրանք քաղաքական հարթակում պետք է լինեն մրցակիցներ»,-Հայելի.am-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը: Անդրադառնալով հարցին, թե այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատել է, որ նախկին քաղբանտարկյալը, որին ինքը շատ հարգում է (Ազատ Արշակյան) ասել է, թե Հայաստանում նշանակումները վերահսկվում են Ռուսաստանի կողմից չի համապատասխանում իրականությանը: «Միանալով Մաքսային միությանը, Եվրասիական միությանը, դառնալով «СНГ»-ի անդամ, ОДЕКАБЭ-ի անդամ  Հայաստանի հանրապետության քաղաքական կյանքը էապես և լրջորեն կարգավորվում է Մոսկվայից: Անգամ սահմանների պահպանությունը հանձնված է Մոսկվային»,-ընդգծեց Ազատ Արշակյանը հավելելով, որ Հայաստանը 5 միութենական նշանակության ենթակայության տակ է: «Վերջերս Թաթարստանի պառլամենտը մերժեց Մոսկվայի պահանջը՝ վերացնել նախագահական ինստիտուտը: Հայաստանի հանրապետությունը հրաժարվեց իր ունեցած  նախագահի ինստիտուտից»,-փաստեց քաղաքական գործիչը: Ազատ Արշակյանը գտնում է, որ ՀՅԴ-ին և ՀՀԿ-ին իրարից բաժանող գիծը ավելի խորքային է ու այս կոալիցիոն կառավարման փորձը ապսուրդի է նմանվում. «Սահմանադրությունը հենց ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին դարձնում է մրցակիցներ, քանի որ Հայաստանը սոցիալական երկիր չէ, այլ բուրժուաօլիգարխիկ երկիր է: Դաշնակցությունը կարևոր դեր ունի, բայց նա պետք է կոալիցիա կազմի սոցիալիստական ուժերի հետ  և գործի ընդդեմ օլիգարխիկ բուրժուական ռեժիմի: Այս առումով դաշնակները լքեցին իրենց ընտրազանգվածը»,-փաստում է Արշակյաանը: Արշակյանը զարմանում է, որ դաշնակները կարողանում են հեռու գնալ որդեգրված գաղափարախոսությունից և սկզբունքներից: «Դաշնակցությունը պահանջատեր կուսակցություն է: Միայն ժնևյան փաստաթուղթը արգելք է նրանց միացման համար: Հանրապետական կուսակցության քաղաքականությունը սա մերժում է: Չեմ հասկանում որտեղ պետք է համագործակցեն այս դեպքում: Երբ հայ-թուրքական հաշտեցման հարցում տարբեր մոտեցումներ ունեն»,-հարցադրում հնչեցրեց նախկին պատգամավորը: Ազատ Արշակյանը դիմում է դաշնակցության անդամներին, մասնավորապես Աղվան Վարդանյանին.« Իմ հարգելի մտավորական, բանաստեղծ Աղվան Վարդանյանը թող մտածի այս հինգ հարցերի շուրջ: Թող փորձի գտնել այս հարցերի պատասխանը:Երբ ՀՀԿ-ն հեռանա արդյոք դաշնակցությունը նրա հետ ընդդիմություն կդառնա, չէ որ ՀՀԿ-ի հեռանալու ժամանակը մոտենում է»,-եզրափակեց Ազատ Արշակյանը; Լուսինե Ղազարյան

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video) Փաշինյանը ներվային վիճակում է․ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը չճանաչի այս ընտրությունները․ Զուրաբյան (video) «Նիկոլին կա՛մ վռնդում ենք, կա՛մ․․․»․ Լևոն Զուրաբյանը դիմում է ժողովրդին (video) «Նիկո՛լ, լու՞րջ ես ասում. դեմքդ տեսե՞լ էիր հունիսի 7-ին, գո՛ղ»․ Գոռ Ավրցյան (video) Խնդրում եմ՝ սա անպայման փոխանցեք Սամվել Կարապետյանին․․․ (video) Վանաձորում «Opel Zafira»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում (video) Առնվազն 20,000 մարդ մնացել է առանց ջրի Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am