Թրամփը, Ղարաբաղն ու նրա «պատմական հնարավորությունը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունից երկրի դուրս գալու մասին հրամանը։ Նշվում է, թե այն հազիվ թե հավանության արժանանա, քանի որ դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ում աշխատատեղերի կրճատմանը։ Թրամփը նախորդ տարվա նոյեմբերի 21-ին ԱՄՆ-ի համար պոտենցիալ աղետ էր որակել Խաղաղօվկիանոսյան տնտեսական գործընկերությունը։ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն ԱՄՆ-ի առաջնորդությամբ պատրաստվել է մի քանի տարի, ստորագրել են 12 երկիր՝ Ավստրալիա, Բրունեյ, Վիետնամ, Կանադա, Մալայզիա, Մեքսիկա, Նոր Զելանդիա, Պերու, Սինգապուր, ԱՄՆ, Չիլի ու Ճապոնիա։ Թրամփի որոշումներն արդեն իսկ աշխուժություն են առաջացրել ոչ միայն ԱՄՆ-ում` աշխատատեղերի ստեղծման, նպաստների, աշխատավարձերի չափերի փոփոխությունների առումով, այլև աշխարհում բիզնեսի առունով: ԱՄՆ-ի ապագան, կարծես, ողջ աշխարհի համար է փոփոխության հնարավորություն դարձել: Բայց մի կողմ թողնելով` տնտեսական հնարավոր փոփոխությունները, զուգահեռաբար արդեն իսկ քննարկվում են Թրամփի հնարավոր քայլերը աշխարհաքաղաքական հարցերում, և որքան էլ անսպասելի լինի` արդեն Հարվային Կովկասում նրա կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմական հնարավորություն ունի արժանանալու Խաղաղության Նոբելյան մրցանակի, եթե կիրառի գործարքներ կնքելու իր վարպետությունը աշխարհի ամենաբարդ լուծելի հակամարտություններից մեկը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու համար, The Washington Times պարբերականում գրում է Caspian Group Holdings ամերիկյան ընկերության գլխավոր տնօրեն Ռոբ Սոբհանին, փոխանցում է 1in.am-ը: Հայտնի է, որ հոդվածի հեղինակն աչքի է ընկնում իր ադրբեջանամետ հրապարակումներով։ Թրամփի և ազգային անվտանգության նրա թիմի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հստակ ազդանշան կհանդիսանա առ այն, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանո՞ւմ է լինել Միացյալ Նահանգների դաշնակիցը միջազգային հարթակում հակամարտությունների լուծման գործում՝ գրում է Սոբհանին։ Հոդվածագրի կարծիքով՝ Պուտինն առանցքային դերակատարում ունի այս հակամարտության լուծման մեջ լծակների պատճառով, որոնց օգնությամբ Ռուսաստանը կարող է ազդել Հայաստանի վրա։ «Մոսկվան Հայաստանը համարում է իր սեփական ֆորպոստը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող և էներգառեսուրսներով հարուստ Կասպից ծովի տարածաշրջանում: Հայաստանը և Ադրբեջանի պահելով «սառեցված հակամարտության» վիճակում՝ Պուտինը լուծում է իր կարճաժամկետ խնդիրները՝ թույլ չտալով Ադրբեջանին բնական գազ արտահանել եվրոպական շուկա, այդպիսով Եվրոպան կախվածության մեջ պահելով ռուսական գազից»,-ասվում է հոդվածում։ Միացյալ Նահանգները Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որի խնդիրն է լուծել ԼՂ հակամարտությունը։ Վաշինգտոնը շատ զբաղված է եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով, որպեսզի առանցքային դերակատարում ստանձներ Երևանի և Բաքվի միջև ամուր խաղաղության հաստատման գործում, իսկ Ռուսաստանը «ոչ միայն բազմիցս սաբոտաժի է ենթարկել հակամարտության լուծման փորձերը, այլև ռազմական աջակցություն է ցուցաբերել Հայաստանին այդ երկարատև հակամարտության մեջ»՝ գրում է Սոբհանին և հավելում, որ Թրամփը կարող է խաղաղություն ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական լուծման միջոցով։ «Խնդիրը, որ դրված է Թրամփի առաջ, Պուտինին համոզելն է ընդունել խաղաղ համաձայնագրի հետևյալ ծրագիրը. առաջին հերթին՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»»,- ասվում է հոդվածում։ Երկրորդ՝ Ադրբեջանը պետք է համաձայնի Եվրոպա գազ արտահանել Հայաստանի տարածքով: Բացի այդ, կողմերը պետք է համաձայնեն Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամենաբարձր մակարդակին, իսկ ամերիկյան, ֆրանսիական և ռուսական խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն այս տարածաշրջանում։ Հոդվածագիրն առաջարկում է նաև ստեղծել հաշտեցման հիմնադրամ, որը ներդրումներ կանի երկու երկրների միջև ենթակառուցվածքային նախագծերում։ Սոբհանին կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր երկրի ներսում ներքին աջակցություն ունի, և մնում է միայն, որպեսզի Թրամփը համոզի Պուտինին՝ ստիպել Հայաստանին հակամարտության այդպիսի կարգավորում: «Պարոն Թրամփը կարող է ճանապարհային քարտեզ ներկայացնել պարոն Պուտինին՝ ցույց տալով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,- գրում է Սոբհանին: Հոդվածագիրը վստահ է, որ հանդես գալով որպես ամբողջ աշխարհի առաջնորդ՝ Թրամփը կարող է «խաղաղության պարգևը շնորհել Հայաստանին ու Ադրբեջանին և ինքն էլ արժանանալ վաստակած Խաղաղության Նոբելյան մրցանակի»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am