ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին հասցված վնասը պետք է հաղթահարել.Լավրով
Ինչպես հայտնում է ТАСС-ն, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ Պետդումայում ելույթ ունենալով «Կառավարական ժամի» ընթացքում հայտարարել է,որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների ճգնաժամը, որն առաջացել է Բարաք Օբամայի նախագահության օրոք, կարող է հաղթահարվել միայն ժամանակի ընթացքում և երկուստեք լրջորեն աշխատելու պայմանով: «Ծանրագույն վնասի հաղթահարման համար, որը ռուս-ամերիկյան փոխգործակցությանը հասցվել է Բարաք Օբամայի օրոք, կպահանջվի ժամանակ և լուրջ աշխատանք: Մենք, ինչպես նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատրաստ ենք անցնել կապերի վերականգնման ճանապարհի մեր մասը` ի շահ մեր ժողովուրդների, ի շահ գլոբալ անվտանգության և կայունության»,-ասել է նախարարը:
