Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մուշտակ կնվիրի Մելանիա Թրամփին
Հոլիվուդյան դերասանուհի Պամելա Անդերսոնը ռուսական էկո-մորթուց մուշտակ կնվիրի ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփին, հաղորդում է The Hill-ը։Պամելա Անդերսոնը կենդանիների պաշտպան է և դեմ է բնական մորթիների օգտագործմանը նորաձևության մեջ։ Նա նաև Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի անդամ է։ «Ես պատրաստվում եմ նրան նվիրել իմ ռուսական էկո-մորթուց պատրաստված մուշտակներից մեկը, քանի որ ներկայումս Ռուսաստանում զբաղվում եմ մուշտակների դիզայնով»,- ասել է Անդերսոնը:
