Թրամփի դեմ կոմպրոմատի տվյալների աղբյուրը Սերգեյ Միլյանն է․ ABC News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի ղեկավարության միջև կապերի մասին զեկույցի աղբյուրը Սերգեյ Միլյանն է։ Ինչպես հաղորդում է ABC News-ը, Միլյանը օգնել է Թրամփին ռուս ներդրողներ ներգրավել։ 38-ամյա Միլյանը ԱՄՆ-ում Ռուս-ամերիկյան առևտրի պալատի նախագահն է: Ինչպես նա է ասել՝ Թրամփն իր օգնության կարիքն է ունեցել, քանի որ քաջ գիտացել է, որ ինքը կարող է ռուս ներդրողներ ներգրավել։ Միլյանի խոսքով՝ ինքը համաձայնագիր է ստարգրել Թրամփի թիմի հետ նրա պաշտոնական բրոկերը դառնալու համար։
