Մամեդյարովը Մոսկվայում հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը երեկ Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հանդիպան ժամանակ քննարկվել են հարցեր, որոնք բարձրացվել էին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով գագաթաժողովների շրջանակներում:
