Թրամփը կոռուպցիա տարածող է.Transparency International
«Կոռուպցիայի ընկալման ինդեքս» ամենամյա զեկույցում ասված է,որ Transparency International (TI) միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կոռուպցիայի աճի մասին և դրանում մեղադրել է այդ թվում պոպուլիստ քաղաքական գործիչներին, որոնց թվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահական ընտրությունների թեկնածու Մարին Լե Պենը։ Կազմակերպությունը կարծում է, որ այն քաղաքական գործիչները, որոնք հաճախ դիմում են պոպուլիզմի, իրենց ելույթներում սահման են անցկացնում «կոռումպացված էլիտայի» և մարգինալ աշխատավորական դասի միջև, գործնականում խոսք չի գնում կոռուպցայի դեմ որևէ պայքարի մասին։
