Հայտնի է ՀՀԿ շտաբի գործելու մեխանիզմը
Սերժ Սարգսյանը օրերս նախագահական նստավայրում խորհրդակցություն է անցկացրել կապված նախընտրական աշխատանքների, շտաբի ձեւավորման եւ նման այլ հարցերի վերաբերյալ։ Նա ասել է, որ շտաբի գործառույթները դրված են լինելու կուսակցության Գերագույն մարմնի վրա, արդեն որոշակի աշխատանքների, ոլորտների բաշխումներ են արվել, գործառույթներ հստակեցվել։ Այն, որ շտաբի աշխատանքների պատասխանատվությունը դրվել է ոչ միայն մեկ հոգու, այլ ողջ ԳՄ կազմի վրա, նշանակում է, որ անձամբ Սերժ Սարգսյանն է ղեկավարելու շտաբը ու, փաստորեն, նա չգտավ մի հոգու, որին կարելի է վստահել ու ընտրություններին պատասխանատու պոստ հանձնել։
