ԲՀԿ-ում դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ում խուլ դժգոհություն է հասունանում Իշխան Զաքարյանի դեմ, ով իր ձեռքն է վերցրել նախընտրական ողջ գործընթացի կառավարումը և «շարք է կանգնեցնում» հներին։ Մասնավորապես, վերջիններիս ասվել է, որ ռեյտինգայինով առաջադրվողներն առնվազն 10-15 հազար ձայն պետք է հավաքեն։ Այս հողի վրա տհաճ զրույց է եղել Վարդան Վարդանյանի հետ, որը հակադրվել է՝ ասելով, որ այդ թիվը ռեյտինգային ընտրակարգի դեպքում խիստ անիրատեսական է, բայց գտնվել են նաև համաձայնողներ, օրինակ՝ Արշակ Մխիթարյանը՝ Բռլյանտի Արշակը, էջմիածինցի Հրանտ Մադաթյանը և ուրիշներ։ Սակայն այս նշաձողը քչերը կարող են հաղթահարել»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Հիշեցնենք, որ hayeli.am-ը երեկ գրել էր այս մասին:
