Բանտից 200 կալանավոր է փախել
Agencia Brasil գործակալությունը հաղորդում է,որ երեքշաբթի առավոտյան, Սան Պաուլու նահանգի Բաուրու քաղաքում մոտ 200 հարյուր կալանավոր է փախել Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող բանտից: Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և կալանավորների միջև վեճ է ծագել, որից հետո վերջիններս հրդեհել են շենքը և փախել: Նշվում է, որ իրավապահներին հաջողվել է փախստականների մի մասին վերադարձնել բանտախուց: Տուժողներր չեն եղել:
