Էրդողանը բարձրացրել է գյուլենական դպրոցների փակման հարցը
Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Մոզամբիկում զգոնության կոչ է արել Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական հոսանքի կողմնակիցների դեմ. «Վստահ եմ, որ ահաբեկչական այդ հոսանքի ճյուղերը փորձում են ներթափանցել այլ երկրների պետական կառույցներ, զինված ուժեր ու իրավապահ մարմիններ։ Դա վերաբերում է նաև Մոզամբիկին։ Թուրքիան Մոզամբիկին՝ որպես բարեկամական ու եղբայրական երկիր, խորհուրդ ենք տալիս զգոնություն պահպանել Գյուլենի կողմնակիցների դեմ»,-հայտարարել է նա:
