Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչները ողջ են.Բելգիա
ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTL հեռուստաալիքը հայտնում է,որ Բելգիայի ոստիկանությունը կարծում է, որ Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչները ողջ են եւ ազատության մեջ են:Խոսքը 2 հոգու մասին է, որոնք գործով անցնում են Բուզիդ եւ Քայալ անուններով: Ոստիկանությունը կարծում է, որ նրանք համակարգել են բրյուսելցի մահապարտների գործողությունները եւ նոյեմբերի 13-ին հեռախոսով հաղորդագրություններ են ուղարկել: Դեկտեմբերի 4-ին երկու կասկածյալների նկատմամաբ հետախուզում էր հայտարարվել, սակայն այս պահին նրանց մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Հեռուստաալիքի տեղեկություններով այդ երկուսը սեպտեմբերի 9-ին փախստականների հետ հատել են Ավստրիայի եւ Հունգարիայի սահմանը Սալահ Աբդեսլամի հետ, որը Փարիզի մահապարտներից մեկի եղբայրն է եւ ակտիվորեն մասնակցել է ահաբեկչության կազմակերպմանը:
