Բունդեսթագի ընտրությունների օրը հայտնի է
DW–ն հաղորդում է,որ ԳԴՀ նախագահ Յոահիմ Գաուկը հաստատել է խորհրդարանական ընտրությունների համար կառավարության առաջարկած ժամկետը՝ սեպտեմբերի 24-ը, Նշենք,որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերի համապատասխան առաջարկը հաստատել էր Գերմանիայի դաշնային կառավարությունը։ Բունդեսթագի ընտրությունները սեպտեմբերի վերջին կիրակի օրն անցկացնելու առաջարկին հավանություն էին տվել բոլոր դաշնային հողերը, բացառությամբ՝ մայրաքաղաք Բեռլինի, որտեղ սեպտեմբերի 24-ին ավանդաբար կայանում է համաքաղաքային մարաթոնը։
