Թուրք-ադրբեջանական տեխնիկական համագործակցության մասին արձանագրությունը վավերացված է
Թուրքական kamuhaber.com կայքը հայտնում է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վավերացրել է տեխնիկական ոլորտում համագործակցելու վերաբերյալ արձանագրությունը:Նշենք,որ այն ստորագրվել էր 2016թ. մարտի 15-ին Անկարայում Թուրքիայի և Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների կողմից: Այսպիսով, Թուրքիան ստանձնում է թյուրքական համագործակցության և համակարգման գործակալության Բաքվի գրասենյակի ծրագրերի հովանավորությունն ինչպես նաև տարբեր ծրագրերի իրականացման համար նոր կադրեր պատրաստող մասնագետներ ուղարկել Ադրբեջան:
