Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու գործընթացը կսկսի գարնանը
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան էջում գրել է ,որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սկսել Եվրամիությունից դուրս գալու գործընթացը մինչև մարտի վերջը: «Գերագույն դատարանն արդեն հայտնել է իր կարծիքը։ Ներկայումս խորհրդարանը պետք է հաստատի մարդկանց կամքը՝ մենք կգործարկենք Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը մարտի վերջին։ Մենք առաջ ենք շարժվում»,- գրել է Ջոնսոնը։ Նշենք,որ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն այսօր մերժել է երկրի վարչապետ Թերեզա Մեյին առանց խորհրդարանի հավանության գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը։
