Միջուկային ծրագիրը կարող է վերադարձվել նախկին վիճակին. Զարիֆ
Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Թեհրանի առևտրաարդյունաբերական պալատում հայտարարել է,որ Իրանական միջուկային ծրագիրը գործնականում ակնթարթորեն կարող է վերադարձվել նախկին վիճակին, որը գոյություն ուներ նախքան միջուկային գործարքի կնքվելը: «Եթե Իրանի Իսլամական Հանրապետությունը երբևիցե գա այն եզրակացության, որ այդ համաձայնագիրն այլևս չի համապատասխանում իր շահերին և նա չի կարող դրանից օգուտ քաղել, մենք կկարողանանք վերադառնալ նախկին վիճակին: Դրա համար մեզ որևէ մեկի թույլտվությունը չի պահանջվի:Այդ վերադարձը «գործնականում կլինի ակնթարթորեն»»,-նշել Է նախարարը։
