Իրանը Թուրքիային փոխհատուցում կվճարի
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝Իրանի նավթային արդյունաբերության փոխնախարար Համիդ Ռեզա Արագին հայտնել է,որ Իրանը որպես փոխհատուցում Թուրքիային կվճարի 1.9 միլիարդ դոլար, ինչը տեղի է ունենում այն բանից հետո, ինչ Միջազգային միջնորդ դատարանը որոշում է կայացրել հօգուտ Անկարայի՝ կապված գազի գնի վեճի հետ։ Թեհրանն ու Անկարան պայմանավորվել են իրանական գազի գնի 13.3 տոկոսանոց զեղչի շուրջ,հայտնել է նա:
Իրանն ու Թուրքիան գազային պայմանագիրը ստորագրել են 1996 թվականին, դրա համաձայն՝ Իրանը պարտավորվել է տարեկան Թուրքիային մատակարարել 10 միլիարդ խորանարդ մետր գազ։
