Չինաստանի հետ նոր «սառը պատերազում» Թրամփը կպարտվի
Time պարբերականը գրում է ,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է նոր «սառը պատերազմ» սկսել Չինաստանի հետ և պարտվել, « Թրամփի վարչակազմը «փորձարկում» է Պեկինի համբերությունը:Թայվանի, Հարավ-Չինական ծովի, առևտրի հարցով սադրիչ գործողություններով»։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը Չինաստանին մեղադրել է ամերիկյան աշխատավայրերը գողանալու մեջ, բայց ԱՄՆ նախագահի ամենավատ որոշումը Թայվանի հետ հարաբերությունների ամրապնդումն է, որին պաշտոնական Պեկինը համարում է «ապստամբ նահանգ»,-գրում է պարբերականը և հավելում,որ Չինաստանն այսօր գտնվում է ռազմական հզորության գագաթնակետում։ Ֆիլիպինները, որն ավանդաբար ԱՄՆ-ի դաշնակիցն է, շրջվել է Վաշինգտոնից և սկսել է բարելավել հարաբերությունները Չինաստանի հետ այն բանից հետո, երբ անցած տարի նախագահի պաշտոնը ստանձնել է Ռոդրիգո Դուտերտեն՝ ասվում է հոդվածում։
