ԵՄ-ն կչեղարկի՞ վիզային ռեժիմը Վրաստանի համար
«Ես հուսով եմ, որ հաջորդ շաբաթ մենք կունենանք վիզային ռեժիմի իրական ազատականացում, ինչին արժանի է այդ երկիրը»,- RIA Novosti-ն հաղորդում է,որ հարևանության և ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը հուսով է, որ ԵՄ-ն հաջորդ շաբաթ վիզաների վերացման մասին որոշում կկայացնի Վրաստանի համար :
Հանձնակատարը նշել է, որ Վրաստանն «ակտիվ հանդես է եկել և աշխատել է այդ ուղղությամբ»: «Իրականացվել են բոլոր պարտավորությունները, որոնք նա ստանձնել է 2015 թվականից»,- հավելել է նա:
