Լավրովն ու Մամեդյարովը ՝ԼՂ խնդրի շուրջ
Ռուսական ԱԳՆ պաշտոնական կայքում ասվում է,որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ եւ քննարկել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը: «Նախարարները կարծիքներ են փոխարինել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ՝ ներառելով Վիենայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած խորհրդաժողովների ժամանակ քննարկվող թեմաները:Կողմերը նաեւ քննարկել են երկկողմանի եւ միջազգային հարցեր, ինչպես նաեւ տարբեր մակարդակներում երկկողմանի համագործակցության ծրագրերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ։
