Չպլանավորած այց. Էլմար Մամեդյարովը կմեկնի Մոսկվա
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կմեկնի Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այցը նախապես պլանավորված չի եղել եւ գուցե այն պայմանավորված է վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող լարվածության հետ:
