Ինչու է ափսոսում Պեդրո Ագրամունտը
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանը չի մասնակցում վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքներին: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Պեդրո Ագրամունտը ասել է, որ ափսոսանքի է արժանի այն, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Ռուսաստանը չի ուղարկում իր պատվիրակությանը: Ագրամունտը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հետ բերել ռուսական պատվիրակությանը:
