Մեդվեդևը՝ ռուս-հայկական բանակցությունների հեռանկարների մասին
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել է, որ ռուս-հայկական բանակցությունները պետք է նպաստեն երկու երկրների միջև հետագա համագործակցության զարգացմանը: «Ձեր այցի նպատակով պատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք տարբեր ուղղություններով կզարգացնեն մեր համագործակցությունը: Հուսով եմ` դրանք կնպաստեն տնտեսական կապերի և մարդկային հաղորդակցության զարգացմանը»,- ասել է Մեդվեդևը: Ինչպես շեշտել ՝ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ առևտրաշրջանառությունը կայուն է, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանման և արտադրանքի մատակարարումը նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ:
