Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններն ավարտվել են
Սիրիական ճգնաժամի խնդրին նվիրված աշխատանքն Աստանայում ավարտվել է, ընդդիմությունը տվյալ հարցերը կքննարկի Ժնևում փետրվարի 8-ին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ Սիրիայի ընդդիմության պատվիրակության անդամ Հիշամ Մարուան հայտարարել է, որ ավարտվել են Աստանայի հանդիպումներն ու բանակցությունները: Շվեյցարիայում խորհրդատվությունների հերթական ռաունդին մասնակցելու հրավեր կստանան նաև զինված ընդդիմության ներկայացուցիչները։
