Քաշքշուկ և կռիվ Խորվաթիայի խորհրդարանում
Խորվաթիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներ Իվան Պերնարին ու Իվան Սինչիչին նիստերի սրահից ձեռքերի վրա են դուրս բերել: Բանն այն է, որ երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ քաշքշուկ է ծագել, որի ժամանակ Պերնարը չի ենթարկվել նիստը նախագահողի՝ լռելու ու դահլիճից հեռանալու հրամանին։ Խորհրդարանի խոսնակը պահանջել է, որ ընդդիմադիրին բռնի կերպով դուրս հանեն նիստերի դահլիճից։
